Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մեծ ստվեր ունեցող փոքր մարդիկ

Մեծ ստվեր ունեցող փոքր մարդիկ
08.11.2024 | 08:29

Երբ փոքր մարդիկ մեծ ստվեր են ունենում, դա երբեմն երկրաչափական բացատրություն է ունենում: Լույսը այնպիսի անկյունից է ընկնում վրաները, որ ստվերը մեծ է լինում: Երբեմն այդ ստվերը ամենևին էլ իրենցը չի լինում, այլ իրենց հետևում կանգնած որևէ մեծ մարդու ստվեր է լինում, որը երևալու ցանկություն չունի և գործում է փոքր մարդկանց միջոցով: Ամեն դեպքում, ծիծաղելի են դառնում այն փոքր մարդիկ, որոնք իրոք իրենց մեծ են երևակայում: Կան նաև սեփական ստվերի հետ կռիվ տվողներ, սեփական ստվերից վախեցողներ, բայց գոնե սեփական ստվեր ունեն:

Կարծում եմ՝ այս գրառումը ստվեր չի գցի մեծ ստվեր ունեցող փոքր մարդկանց «մեծ» գաղափարների վրա, և նրանք կշարունակեն իրենց մեծ երևակայել: Միայն հույս կհայտնեմ, որ գուցե մի օր իրոք լույսը կբացվի մեր երկրի վրա, ստվերները կկորչեն, և իրոք տեսանելի կդառնա բոլորի ով լինելը:

Իսկ մինչ այդ շարունակում եմ հետևել ստվերների թատրոնին:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 2412

Մեկնաբանություններ